Армянское культурное общество "Арарат"
Лента новостей


On-line: гостей 0. Всего: 0

большой шрифт малый шрифт надстрочный подстрочный заголовок большой заголовок видео с youtube.com картинка из интернета картинка с компьютера ссылка файл с компьютера русская клавиатура транслитератор  кавычки моноширинный шрифт моноширинный шрифт горизонтальная линия отступ точка LI бегущая строка свернутый текст

не делать ссылки активными


Все смайлики: 1 2 3 4 5 6 7 8 9
имя
  
пароль
  зарегистрироваться    

Участники
Николя   Ответить 21.06.19 11:47
Важные новости всемирного и отечественного кино

JackBlack   Ответить 25.05.19 16:32
Свежие новинки кино, интервью и обзоры фильмов, аудио- и видеоподкасты с критикой свежих фильмов на сайте для ценителей новинок кино, компьютерных и видео-игр, аниме и телесериалов

JackBlack   Ответить 08.05.19 16:48
Самые свежие новости о кино со всего света ты найдёшь у нас! Звезды – публика беспокойная! Выходят за муж, женятся и разводятся, дерутся и скандалят, так что новости о фильмах есть каждый день

Cinematube   Ответить 23.04.19 13:58
Подробный обзор главных новостей киноиндустрии за прошлую неделю. Новости шоу бизнеса - на сайте Cinematube.RU

g.s.   Ответить 28.08.12 00:22
Ռազմիկ Թամրազյան. «Պետք է հրապարակավ այպանել հոռի սովորությունները»

Արթուր Ղուկասյանի հարզազրույցը Ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Թամրազյանի հետ

Պարոն Թամրազյան, թույլ տվեք մեր այս զրույցը սկսել հարցից, որն վերաբերվում է սփյուռքում ցայսօր անձամբ Ձեր կողմից ծավալած գործունեությանը: Ե՞րբ իր սկիզբը վերցրեց ի շահ հայության շարունակական Ձեր այս ծառայությունը, ի՞նչ արդյունքներ եւ պտուղներ տվեց անցնող տարիների այդ կուտակված փորձը, ինչպիսի՞ ծրագրեր ու նպատակներ ունեք ապագայի համար:

Գալով Ձեր հարցին, պիտի հայտնեմ, որ ծնվել եմ Հայրենիքին շատ մոտ մի երկրում` Իրանի Թավրիզ (Դա է Վրէժ, Դավրէժ) քաղաքում, բախտ եմ ունեցել ապրելու հայրենասեր ծնողների հարկի տակ եւ ունենալ հայկական հոգով լցված շրջապատ: Դեռ մանկությունից մաս եմ կազմել հայկական մարզական եւ մշակութային կազմակերպությունների, իսկ պատանեկությանս տարիներին աշ-խատել եմ նաեւ այդ կազմակերպութիւնների վարչական կազմերում: Տարրական եւ միջնակարգ դպրոցները հաճախել եմ իմ ծննդավայր Թավրիզում, իսկ բարձրագոյն ուսումս ստացել եմ Ավստրիայի Գրաց քաղաքի Տեխնիկական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում եւ ավարտել ՝՝Վկայալ Ինժիներ՜՜ (Dipl.-Ing.) ակադեմիական տիտղոսով:

Նախքան Եվրոպա անցնելս, միջնակարգը ավարտելուց հետո երկու տարի աշխատել եմ Ատրպատականի Հայոց պատմական Թեմի Առաջնորդարանում որ-պես դիվանապետ:

Եվրոպա անցնելուց հետո Գրաց քաղաքում իմ ուսանողական տարիներին, ուսմանս հետ զուգահեռ փորձեցի կյանքի կոչել ՝՝Գրացի Հայ ուսանողական կազ-մակերպություն՜՜ը, ի մի հավաքելու համար Գրաց քաղաքի համալսարաններում սովորող, աշխարհի տարբեր երկրներից եկած հայ ուսանողներին:
Նախքան ուսմանս ավարտը եւ Վիեննա տեղափոխվելը, մի խումբ ընկերերի
հետ անհրաժեշտությունը նկատեցինք հայ եւ ավստրիական մշակոյթները երկու ժողովուրդներին փոխադարձաբար ծանոթացնելու համար, հիմնադրել մի կազմակերպություն եւ երկամյա նախնական աշխատանքներ տանելուց հետո, հիմնադրեցինք «Ավստրո-հայկական մշակութային ընկերություն»-ը:

Այսօր այդ ընկերությունն իր թիկունքին ունի 35 տարվա ազգային անշահախնդիր ծառայության պատմություն, որի 30 տարվա ղեկավարման պատիվն ինձ է վիճակուել:

Ինչ արդյունքներ եւ պտուղներ տվեց անցնող տարիների կուտակուած փորձը, իմ կարծիքով պետք է ուրիշները տեսնեն եւ դատեն:Կարող եմ ասել միայն. շնոր-հակալ եմ բախտից, որ մնայուն արժեքներ, ինչպիսիք են` Ֆրանց Վերֆելի հուշար-ձանը Վիեննայում, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի մանրակերտը Քլագընֆուրտ քաղաքի Մինի Մունդուսում, Իտալիայի Մերան քաղաքում Յոհաննէս Լեփսիուսի գերեզմանաքարը հայկական խաչքարով զարդարումը, Ապրիլյան Եղեռնի հուշարձանը Վիեննայի Ս. Հռիփսիմէ Եկեղեցիի շրջափակում եւ այլն, հաստատուն կամուրջ պիտի հանդիսանան երկու ժողովուրդների մշակոյթի ծանոթացման ճանապարհին:
Ապագայի ծրագրերի ու նպատակների համար կարող եմ ասել միայն, որ իմ աշխա-տաոճի մէջ մինչ այսօր գերակշռել է ավելի շատ աշատանքը, քան տարվելիք աշխատանքների մասին բանավոր կամ թղթի վրա գեղեցիկ ծրագրերի հայտարարությունները: Հետեւաբար, պետք է շարունակեմ անվերապահորեն իմ համեստ կարողություններով ծառայել հայ ժողովրդին եւ կատարել իմ ազգային պարտականությունները:

Ընթերցողների համար հետաքրքիր կլինեին Ավստրիայի հայ համայնքի հետ առնչություն ունեցող տեղեկությունները, որի մասին գրեթէ ոչինչ, կամ՝ շատ քիչ բան է հայտնի: Հաճելի կլինէր, որպէսզի լրացնելով այս բացը, ներկայացնեիք մեզ ավստրիահայության հետ կապված տվյալները. նրա անցյալն ու ներկան, կազմակերպչական մարմիններն ու կառույցները, թվային եւ որակական հարաբերությունները: Մի խոսքով, այն ամենը, ինչ հարկ կգտնեք հաղորդելու մեզ:

Ավստրիայի հայ համայնքի հետ առնչություն ունեցող տեղեկությունների մասին Ձեր հարցին պիտի պատասխանեմ, սկսելով վաղ անցյալից, երբ գոյություն ունեցող փաստերի համաձայն, հայերը հայտնվեցին այստեղ:

Վաղ անցյալում Ավստրիայում ապրել են անհատ հայեր, որոնք եւ զբաղեցրել են բարձր պետական դիրքեր (օրինակ` 17-րդ դարում, ավստրիական արքունիքում որպես պալատական տաներեց՝ «Հոֆ Քափլան», ծառայել է Ներսէս Վարդապետը, իսկ 18-րդ դարում Օգոստինոս Աղամալյանը՝ իբրեւ արքունի թարգման): Որպէս համայնք հայությունն այստեղ կազմավորվել է 18-րդ դարում՝ մեծն թագուհի Մարիա Թերեզայի իշխանության օրոք: Եղած մարդահամարի տվյալների համաձայն, այդ ժամանակ Վիեննայում ապրել են 21 հայ ընտանիքներ:
19-րդի դարասկզբին Վիեննայում եւ նրա արվարձաններում ապրելիս են եղել շուրջ 75 հայեր: 1886 թվականին Եգիպտոսից Վիեննա այցելած ուսուցիչ Համբարձում Երամյանը գրառել է, թէ Կայսերական համալսարանում հայերեն գրաբար լեզվի եւ արաբերենի ուսուցիչն է` Կարապետ Գույումջյանը: Նա հիշատակում է նաեւ գորգի անվանի վաճառական հայազգի Զատիկ Փոփովիչի եւ Պարսկաստանի դեսպան հայորդի Նարիման Խանի անունները:

Ավստրիայի պետական-եկեղեցական իրավունքի 1867 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 142 օրենքի մէջ հայերի մասին գրվում է թէ «հանդուրժվում են» եւ «ազատ կրոնական պաշտամունքի իրավունքն ունեն»:

Կ. Պոլսի Հայոց Ներսես Վարժապետյան պատրիարքի օրով /1874-1884/ եւ միջա-մտությամբ Վիեննայի օսմանեան դեսպանատան, հայերը փորձել են սեփական եկեղեցի ունենալ, սակայն իրենց ջանքերը ապարդյուն են անցել: Երկրորդ փորձից հայերը հաջողում են 1912-1913 թուականներին որպէս ՜՜Եկեղեցաշինության Միություն՜՜ քաղաքի կենտրոնական թաղամասում` Դոմինիկանէրբասթայ 10 շէնքի, թիւ 20 հարկաբաժնում, հիմնել ՜՜Սուրբ Փրկիչ՜՜ մատուռը:

1968 թվականին, վիեննահայությունն վերջապես ունեցավ Ս.Հռիփսիմե անվամբ սեփական եկեղեցին՝ Վիեննայի 3-րդ թաղամասի Քոլոնիթցգասսէ 11 հասցեով /այժմ նաեւ` Արմենիընփլաթց/: Եկեղեցու հողամասը գնվել էր վիեննահայ բարե-րարների կողմից, իսկ շինարարությունը կատարվել լոնդոնաբնակ Տիկին Հռիփսիմէ Հալլաճյան-Թրիքի բարերարությամբ: Եկեղեցու ճարտարապետն է եղել Էդուարդ Սարապյանը: Այն օծվել է երջանկահիշատակ Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի ձեռամբ: /21.04.1968/

Ներկայիս հայության թիվը Ավստրիայում կարելի է միայն ենթադրաբար վեց հազարի շուրջ հաշվել (դրանց վրա ավելանում է նաեւ շուրջ հազարի հասնող այն հայերի թիվը, որոնք ԱՄՆ մեկնելու նպատակով պարտադրաբար քանի ամիսներ, մինչեւ իրենց ԱՄՆ գաղթելու հարցերի կարգադրումը, ապրում են Վիեննայում): Բացի վերը հիշված տվյալների, կան նաեւ Հայաստանից որեւէ ճանապարհով Ավստրիա անցած հավանաբար աւելի քան հազարի հասնող հայրենակիցներ: Ներկայիս կարելի է հետեւյալ խմբավորումների պատկերը տալ վիենահայության վերաբերյալ:

Հին վիեննահայեր, որոնց ընտանիքները այստեղ են հաստատվել նախորդ դարասկզբից առաջ,
Լիբանանի եւ Իրանի քաղաքական դէպքերից հետո Ավստրիա տեղափոխ-ված հայրենակիցներ,
նախկինում այստեղ ուսանած եւ իրենց երկրները վերադարձած, եւ ապա համաշխարհային քաղաքական դեպքերի բերմամբ դարձյալ Ավստրիա վերադարձած հայրենակիցներ,
Թուրքիայից անցեալ դարի 60-ական թվականներին որպէս աշխատաուժ, ինչպես նաեւ վերջին տարիներին Ավստրիա հաստատված հայրենակիցներ,
եւ վերջապէս, Հայաստանից Ավստրիա հասած, ինչպես նաեւ՝ ապաստարան խնդրող հայրենակիցներ,

Այլեւայլ երկրներից այստեղ հաստատված հայրենակիցներ:

Ինչպես հայկական այլ համայնքներ, Ավստրիայի համայնքն էլ ունի ազգային եւ հասարակական իր կազմակերպությունները, որոնք աշխատում են իֆքնուրույն, կամ մաս են կազմում համազգային հայկական որեւէ կազմակերպության՝ որպէս տվյալ կազմակերպության մասնաճյուղ կամ մեկուսի շրջան:
Այսօր Աւստրիայում քիչ թէ շատ գործունեությամբ աշխատում են հետեւյալ կազմակերպութիւնները`

Ավստրիայի Հայ Առաքելական-Եկեղեցական Համայնքի Վարչություն

Ավստրո-Հայկական Մշակութային Ընկերություն

Աւստրիայի Հայ Ուսանողական եւ Երիտասարդական Միություն

Հայաստան Համահայկական Հիմնադրամի Ավստրիայի Միասնականություն

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Վիեննայի Մասնաճյուղ

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Վիեննայի Մասնաճյուղ

Մխիթարյան Միաբանություն, Վիեննայի Մայրավանք

Աւստրիայի Արարատ Մարզական Միություն

Մխիթարյան Միաբանության Սաների եւ Համակիրների Միություն

՜՜Հովհաննէս Շիրազ՜՜ շաբաթօրյա Դպրոց

- Հայկական Ուսումնասիրության, Վաւերագրության եւ Տեղեկության Կենտրոն

Ավստրո-Հայկական Ուսումնասիրությանց Ընկերություն

Նոր Սերունդ Միություն,

Հոյս Միութիւն

g.s.   Ответить 28.08.12 00:21
Բացի հիշյալ կազմակերպութիւններից, Վիեննայում իրենց գործունեությունն են ծավալում նաեւ վերը նշված կազմակերպությունների շրջանակներում գործող օժանդակ հանձնախմբերը:

Դժբախտաբար, համայնքի բոլոր անդամները չեն, որ մասնակցում են ազգային կյանքին: Հաճախ դա կապված է խմբակային պատկանելության դրույթին՝ հե-տաքրքրություն կա երբ անհատները կամ նրանց համախոհները, որեւէ կազմա-կերպության մէջ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում: Պաշտոնը կորցնելու կամ պաշտոնում չվերընտրվելու պարագային, թե՛ իրենք եւ թե՛ իրենց համախոհները մեղմ ասած կորցնում են իրենց հետաքրքրությունը համայնքի ազգային կյանքի վերաբերյալ:

Հայանպաստ գործունեությունը Սփյուռքում խրախրախուսող հրաշալի միջոցներից մէկը՝ Կարպիս Փափազյան հայտնի մրցանակն է: Միանգամից մի քանի հարց է ծագել ինձ մոտ այս կապակցութեամբ: Ի՞նչ տեսակ պահանջների բավարարումով է որոշվում տվյալ մրցանակաբախշությունը, ինչպե՞ս առաջացավ 2007-ի մրցանակը հայտնի Իսպանացի գրող Գոնսալո Գուարչին հանձնելու միտքը եւ ինչո՞ւ մինչ օրս նման մի պատվի չարժանացավ ասենք ՜՜Լա բոմբա՜՜ եւ ՜՜ Հայեր. մոռացված ցեղասպանություն՜՜ գրքերի հեղինակ Խոսե Անտոնիո Գուռիարանը, ում կենսագրությունը վստահաբար, ծանոթ է Ձեզ եւ որն առաջինն էր, որ դեռեւս 1980-ին բարցրաձայն խոսեց Իսպանիայում 1915 թվականի ողբերգության մասին:

Կարպիս Փափազյան մրցանակի վերաբերյալ Ձեր հարցերին պատասանելուց առաջ, թույլ տվեք նախ մի քանի խոսք ասել այդ մրցանակի կապակցությամբ:

Մրցանակը հիմնադրվել է 1988 թվականին, վիեննահայ ազգային բարերար Տիար Կարպիս Փափազյանի մտահղացմամբ եւ նյութական օժանդակությամբ: Ավելացնելով, որ Տիար Կարպիս Փափազյանը ծնունդով բուլղարահայ է եւ 1940 թվականից բնակվում է Վիեննայում, հետաքրքրվողների համար ընդգծենք, որ նա եղել է Գարեգին Նժդեհի մտերիմներից եւ նրա թիկնապահը:

Մրցանակը բարերարի ցանկությամբ հիմնվել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո, ունի իր վավերացված ծրագիր-կանոնագիրը, որտեղ մանրամասն հիշատակուած են մրցանակաբախշության վերաբերյալ բոլոր հար-ցերը:Այդ նպատակով հիմնվել է Տվչութեան հանձնախումբ, որը նշանակվել եւ հաստատվել է Տիար Կարպիս Փափազյանի եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական Վարչության կողմից: Բացի այդ, հիշյալ հանձնախմբի մասն է կազմում նաեւ Տիար Կարպիս Փափազյանի կողմից նշանակված իր լիազոր ներկայացուցիչը, որի պարտականությունների իրագործման եւ հանձնախմբի աշխատանքների համադրման պատիվը տարիներից ի վեր վստահված է ինձ:

Հանձնախմբի անդամները, լինելով աշխարհի տարբեր երկրներում, մանրակրկիտ քննության են ենթարկում եւ հաւելյալ տեղեկություններ են հավաքում տարբեր անհատների, կազմակերպությունների եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միու-թյան մասնաճյուղերի կողմից ստացված առաջարկ-թղթածրարները եւ ամենա-ուշը ամեն տարվա սեպտեմբերի վերջին ի լուր մրցանակակրի եւ հանրության հայտարարում են տվյալ տարվա մրցանակը ստացողի անունը:

Գլխաւոր պայմանն մրցանակին առաջադրվելու համար, առաջադրվողի ոչ հայ լինելն եւ ապա նրա անշահախնդիր նվիրումն հանդեպ հայ ժողովրդը, մշակույթը, պատմությունը, ճարտարապետությունը, արվեստը, Դատը, Ցեղասպանության ճանաչումը, եւ այլ բնագավառները: Իսկ ամենակարեւորը՝ դրանց ծանոթացումն է իրենց պատկանյալ ժողովրդի եւ երկրի հանրության լայն խավերին:

Բնական է, որ քանի որ մրցանակը տրվում է տարեկան կտրվածքով, հանձնախմբի հնարավորություններն սահմանափակվում են, եւ հարգելի պատճարներով նախընտրվում է հաջորդ տարիներին չշնորհել այն նույն երկրի եւ նույն ժողովրդի մտավորականներին: Բայց դա չի նշանակում, որ անտեսվում են տվյալ երկրի մէջ գործող մտավորականները, այլ նրանք մնում են թեկնածուների ցանկի մեջ եւ քննության արժանանում ամենամյա մրցանակաբախշության ժամանակ:

Հանձնախմբի անդամները եւ անձնապէս ես քաջ ծանոթ եւ մեծ հարգանք ենք տածում իսպանացի մտավորական Խոսե Անտոնիո Գուռիարանի հանդեպ, եւ բարձր պատիվ պիտի լինի ինձ համար մի գեղեցիկ օր, որպէս Տիար Կարպիս Փափազյանի լիազոր ներկայացուցիչ անձնապէս հանդիպել իրեն եւ հայ ժողովրդի երախտիքը հայտնել նրան իր նվիրումի համար:

Հանձնախմբի անդամները եւ հատկապէս ես հաճախ ստանում ենք հեռախոսա-զանգեր մեր հայրենակիցներից, որով առաջարկում են իրենց նախընտրած անհատին մրցանակ շնորհել: Երբ հայտնում եմ, որ Ձեր առաջարկը անպայման պիտի կատարեք գրավոր եւ մանրամասն տեղեկություններ ու տվյալներ փոխան-ցեք հիշյալ անհատի վերաբերյալ, շատ էլ չեն խանդավառվում: Լինում են նաեւ զավեշտալի դէպքեր. ԱՄՆ-ում ինձ մոտենալով, մի սիրունատես տիկին առաջարկեց՝ ոչ, աւելի շուտ պահանջեց, որ հաջորդ տարվա մրցանակը տանք անպայման իր բնակության թաղամասի քաղաքապետարանի ինչ որ պաշտոնյաի: Իմ հարցին թե այդ պարոնը ի՞նչ է արել հայ ժողովրդի համար, մեծ գոհունակու-թյամբ հայտնեց, որ նա կարգադրել է իր ԱՄՆ հաստատվելու հարցերը:


Հանգամանքների եւ ազգային-հասարակական գորձերի բերումով Դուք հաճախում եք պարբերաբար մեր մայր-Հայրենիքը: Ինչպիսի՞ փոփոխություններ եք տեսնում Հայաստանում այժմ, եթէ այդպիսիները նկատելի են, եւ ի՞նչն է Ձեր անձնական կարծիքով, որ միջամտության ու արագ շտկման կարիքը ունի:

Ազգային հարցերի կապակցությամբ կարծիք հայտնելու պահին ես միշտ փորձել եմ ունենալ անկեղծ վերաբերմունք, որը հաճախ նաեւ որոշ մարդկանց մոտ խանդավառությամբ չի ընդունվել:
Առաջին անգամ Հայրենիք եմ գնացել 1975 թվականին, իսկ դրանից հետո իմ այցելություններս եղել են շարունակական՝ տարին մէկից-երեք անգամ: Հայաստանում ես ունեմ մեծ թվով բարեկամ-ընկերներ` բոլոր խավերին պատկանող: Իհարկե, նրանց մէջ գերակշռում են մշակույթի բնագավառը ներկայացնող մեր հայրենակիցները: Հեռու եմ ՜՜բիզնես՜՜ կոչված հարաբերություններից, եւ երեւի դա էլ բուն պատճառն է, որ այս 35 ձիգ տարիների ընթացքում կանգնած չեմ եղել որեւէ ոչ հաճելի հարցի առջեւ:
Անհնար է փոփոխություններ չնկատել, երբ հաճախ ես այցելում Հայրենիքը: Դրանք չեն կարող լինել բոլորը լաւ, կամ՝ բոլորը վատ: Տգետ, փողավոր, քաղաքի փողոցներում բեռնատարի չափ մեծ մեքենաներ վարողների կողքին, ես նկատում եմ ոտքով քայլող, իրենց Հայրենիքը սիրող փայլուն երիտասարդների, որոնք վաղվա Հայաստանն են ներկայացնելու: Անկախությունից հետո, դժբախտաբար, մենք ունեցանք գաղափարախոսության պարապություն, փորձեցինք ընկնել դրամի հորձանքի մէջ եւ օրինակեցինք Ամերիկային: Մինչդեռ մենք ոչ այդ երկրի հզորությունը ունենք եւ ոչ էլ նրա պայմանները: Եթէ ուշադիր քայլեք Երեւանի փողոցներով, կտեսնեք անպայման այդ ընդօրինակության … օրինակները: Իսկ Հայաստանը, լինելով փոքր երկիր, պիտի փորձեր ընդօրինակել Եւրոպայի տարածքում գոյություն ունեցող մյուս փոքր երկրներին, որոնք համաշխարհային երկրորդ պատերազմից հետո սկսեցին զերոից եւ այսօր հաջողված են համարվում: Ինչպես, օրինակ` Լիխշթենշտեյնը, Լյուքսենբուրգը կամ թեկուզ հենց Ավստրիան:
Իմ կարծիքով, միջամտության եւ արագ շտկման կարիքն ունի այսօր մեր հասա-րակության գիտակցության դաշտը: Ըստ որում, պիտի հրապարակավ այպանել հոռի սովորությունները, ուժեղացնել արդարությունը, նեցուկ հանդիսանալ ազ-գային գիտակցութեան հզորացմանը:


Հայապահպանության իմաստով մենք Սփյուռքում հիմա նոր կարգի խնդիրների առջեւ ենք կանգնած: Ի՞նչ պէտք է անենք, ըստ Ձեզ, այդ ուղղությամբ եւ ժամանակակից այս պայմաններում:

Սփյուռքը միշտ էլ կանգնած է եղել ձուլման վտանգի եզերքին: Ես հոռետես մարդ չեմ, բայց երբեմն չեմ կիսում այն խանդավառությունը, որ մեր հայրենակիցներն են արտայայտում, որեւէ նոր գաղթօջախ հիմնելու ժամանակ: Որովհետեւ ,ամեն մ նոր գաղթօջախ մի հին գաղթօջախի քայքայման հաշվին է ստեղծվում:
Ամենաալեկոծ ծովում փրկության հույսը վառվող փարոսն է դարձյալ: Սփյուռքի գոյատեւման գրավականը՝ հզոր եւ բարգավաճ Հայաստան ունենալն է: Եթե սփյուռքը չլինի էլ, Հայաստանը դեռ կարող է դիմակայել: Մինչդեռ թույլ կամ անզոր Հայաստանը պիտի սփյուռքի վերջակետը համարվի:

Ի՞նչ կցանկանայիք աւելացնել վերջում:

Հայրենիքի հզորացման համար ամեն մեկս ունի իր պարտականությունները, որ պիտի բարեխղճորեն կատարենք, անկախ նրանից թէ որտեղ ենք ապրում, ինչ ենք անում եւ որքանով ենք գնահատվում: Ուրախությամբ պիտի հաստատեմ, որ Ձեր տքնաջան աշխատանքները, իսպանախոս մամուլում իմ կողմից նկատվում է հենց վերոիշյալ ազգային գիտակցության եւ պարտականության լիակատար դրսեւորումով, որի համար Ձեզ եմ հայտնում իմ ամենաջերմ գնահատանքները եւ շնորհակալութիւնները: Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք:

g.s.   Ответить 13.08.12 19:30
,,Արեւելքի ժողովուրդների եւրասիական միութիւն,,-ը` նոր սովետ միութիւն



Հայաստանի առաջին նախագահը 1992 թ. մեր երկիրը որպէս գաղութ գամեց մարդու եւ ազգերի ազատութիւնը մերժող մեծապետական յետամնաց Ռուսաստանին:Ռուսաստանն իր ենթակայ երկրներից 1992 թ.,,Անկախ պետութիւնների համագործակցութիւն,, (ԱՊՀ), իսկ 2002 թ. ,, Հաւաքական անվտանգութեան պայմանագիր,, կոչուող տոպրակն»ր կարելáí, վերականգնեց կայսրութիւնը` իրեն եւ իրեն միացածներին քաղաքարթութեան արդի մակարդակից դարձեալ յետ գլորուելով մօտ 100 տարի: Իր յետագնաց քայլերին արդիականի պատրանք տալու համար Ռուսաստանը վերոյիշեալ կառոյցների մէջ գլորուած անդամներից Ղազախստանի եւ Բելառուսի հետ կայսրութեան անունը հիմա էլ փոխել-դրել է ,,Արեւելքի ժողովուրդների եւրասիական միութիւն,, եւ ձգտում է Հայաստանին խցկի այդ նոր սովետ միութեան մէջ:

Ռուսաստանի կամակատար ՀՀ ղեկավարութեանը յորդորում եմ հասկանա եւ իրեն քայլեր պարտադրողներին հասկացնի անժխտելի իրողութիւնը. Քրիստոնէութիւնը 301 թ. որպէս ազգային ու պետական դաւանութիւն առաջինը ընդունելուց յետոյ Դ-Ե դարերում քաղաքակրթութեան ջահակիրը դարձած, դրանից յետոյ աւելի քան 1700 տարի արդիականն ու յառաջադիմութիւնը կեցութեան խորհուրդ դարձրած, սովետ կայսրութեան փլուզումը Արցախեան ազատամարտով սկբնաւորած հայութեանը, որի աչքի առաջ այժմ գործում է ազատ երկրների գերարդի միաւորում Եւրամիութիւնը, անհնար է պարտադրել փտախտի ճարակ մի նոր բռնատիրութիւն, որը քաղաքակրթութեանը դարձեալ ուզում է յետ գլորել աւելի քան 100 տարի:

Ռաֆայէլ Համբարձումեան

g.s.   Ответить 16.07.12 10:27
Հ Ր Ա Ւ Է Ր Ք



ՀՀ իշխանութիւնները ցայսօր որեւէ պաշտօնական փաստաթղթով չիրազեկեցին, թէ ի± նչ քայլեր են ձեռնարկում շուտափոյթ օգնութեան փութալու մեր սիրիահայ հայրենակիցներին, որոնց վիճակը այդ երկրում ծագած քաղաքացիական եղբայրասպան պատերազմի հետեւանքով աղէտալի է: Սիրիահայերից տասնեակները սպանուել են , հարիւրաւորները վիրաւորուել կամ անհետ կորել են, շատ-շատերը կորցրել են տուն-տեղ, ունեցուածք, կարողութիւն , իբրեւ փախստական, անյոյս թափառում են փողոցներում: Մինչդեռ ՀՀ ղեկավարութիւնը սիրիահայերին անյապաղ օգնութեան փութալու պաշտօնական յայտարարութիւնը պէտք է հրապարակած լինէր եւ վճառական քայլեր ձեռնարկած լինէր առնուազն մէկ ամիս առաջ, իսկ ՀՀ պաշտօնական ներկայացուցիչը գօնէ շաբաթը մէկ պէտք է լինէր տեղում` իրավիճակը պարզելու, յսկելու եւ սիրիահայերի ճակատագրի մասին հաւաստի տեղեկութիւններ տալու ՀՀ բնակչութեանն ու հայութեանը: Դա պէտք է արուէր հակամարտութեան հէնց սկբից, երբ դեռ վիճակն այս աստիճանի անվերայսկելի չէր դարձել այդ երկրում: ՀՀ նախագահն ու իշխանութիւններն այդ քայլը չեն անում նաեւ հիմա, երբ մեր հազարաւոր յուսահատ հայրենակիցներ սպասում են օգնութեան: Այժմ գրեթէ ամէն մէկը ինքզինքը եւ դիմացինին հարց է տալիս. ո± րն է ՀՀ ղեկավարութեան այս աններելի անգործութիւն պատճառը:

Պատճառն ըստ իս հետեւեալ իրողութիւնն է. 1991 թուականից անկախացած Հայաստանի Հանրապետութիւնը առնուազն 1994 թուականից ի վեր ՀՀ ստրկամիտ, պաշտօնաբաղձ եւ դրսից առաջնորդւող ղեկավարութեան ձեռքով կորցրել է անկախութիւնը եւ դարձել Ռուսաստանի ձեռնասունը տարածաշրջանում եւ այլուր: Այդ պատճառով ՀՀ ղեկավարութիւնը կատարելով Սիրիայի հեղինակազուրկ նախագահի հովանաւոր Ռուսաստանի թելադրանքը, սիրիական հակամարտութեան հէնց սկզբից սիրիահայերին դարձրեց Սիրիայի նախագահի կողմնակիցը` թէեւ Հայաստանեայց եկեղեցին եւ սիրիահայերի ընտրանու նշանակալի հատուածը պատրաստւում էին սիրիահայութեանը հանդէս բերել չէզոքի դիրքերից: Չէզոքութիւնն իրօք մեր հայրենակիցների հիւրի կարգավիճակից բխող միակ ճիշտ մարտավարութիւն էր, որը սիրիահայերին քաղաքացիական պատերազմի ցանկացած ելքի դէպքում ազատում էր յաղթանակած կողմի վրէժխնդրութիւնից:

Սակայն ՀՀ ղեկավարութիւնը փոխանակ պետականօրէն ապահովելու մեր հայրենակիցների անվտանգութիւնը, սիրիահայերին լծեց Ռուսաստանի քաղաքական շահերին, իսկ այսօր կայսրութիւնը վերականգնել ձգտող այդ երկրի թելադրանքով ՀՀ-ին թոյլ չի տալիս հանդէս գալու սիրիահայերի պաշտպանութեամբ, քանի որ դա պիտի նկատուի իբրեւ Սիրիայի նախագահի իշխանութիւնը տապալելող ուժերին քաղաքական օժանդակութիւն : Ահա թէ որն է,, ՀՀ ղեկավարութիւնը ինչու սիրիահայերին օժանդակելու որեւէ քայլ չի անում,, հարցի պատասխանը:

Բայց արդեօ± ք մեր հազարաւոր ցեղակիցներին օգնել կամեցողներս պէտք է ՀՀ իշխանութիւնների նման նրանց անտէր թողննենք, ձեռքներս ծալած սպասենք չարչարւողների նորանոր տառապանքներին եւ որեւէ քայլ չանենք պաշտպանելու անօգնական արիւնակիցներիս կեանքը, պատիւը, իրաւունքները, արժանապատւութիւնն ու անեցուածքը:

Քանի որ ՀՀ ղեկավարութիւնը սիրիահայերի ողբերգութիւնը կասեցնելու որեւէ քայլ չի արել, չի անում ու հարկաւ մեր ազգային շահերից բխող որեւէ քայլ չի անելու, հայոց մտաւորականութեանը, ստեղծագործական ու հանրային կառոյցների եւ կուսակցութիւնների ներկայացուցիչներին եւ բոլոր նրանց, ովքեր աղէտի մէջ գտնւող մեր հայրենակիցներին օգնելու քայլեր են որոնում կամ քայլեր ունեն առաջարկելու , հրաւիրում եմ հաւաքուենք մտածենք ինչ անենք եւ ինչպէս անենք` մեր հայրենակիցների կեանքի, գոյքի, բնակավայրի ազատութիւնը պահպանելու համար:

Հաւաք-խորհրդակցութեանը մասնակցել կամեցողներին 2012 թ. յուլիսի 20-ին ,ժամը 12-ին

հրաւիրում եմ հանդիպելու ՀՀ Գիտութիւնների Ակադեմիայի մուտքի մօտ:

16 յուլիսի 2012 թ.

Ռաֆայէլ Համբարձումեան



Յաւելագիր. Եթէ ՀՀ իշխանութիւնները մինչեւ յուլիսի 20-ը հանրութեանը տեղեկացնեն, թէ այսինչ ատեանում այսինչ օրը կայանալու է նման քննարկում, կարծում եմ հաւաքին մասնակցելու հաւաքուածներս կողջունենք ՀՀ ղեկավարութեան նախաձեռնութիւնը եւ կսպասենք ձեռնարկելի քայլերին` մեր հանդիպում-խորհրդակցութիւնը յետաձգելով մինչեւ կայացնելի որոշման հրապարակումը: Ռ. Հ.

ARARAT NEWS   Ответить 19.03.12 18:58
ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ՈՒԽՏ
Oukht National Union
—————————————————————————————--------------------------------------
Երեւան, Մարշալ Բաղրամեան 24 գ, XI յարկ, թիւ 134 սենեակ, հեռ.589.431, 093.840.342
Yerevan, Baghramian 24g, tel. 589-431, 093.840.342 E-maii:hrafael@inbox.ru
---------------------------------------------------------------------------------------------------------
Ն Ա Խ Ը Ն Տ Ր Ա Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
Մուտք
ՀՀ պետականութիւնը կորցնելու վտանգը ու երկրի հայաթափումը այլեւս անվիճելի իրողութիւն է: Համայն հայութեան ջանքերը պէտք է բեւեռենք կասեցնելու մեր ժողովրդի գլխին կախուած արհաւիրքը: Հայոց պետականութեան կորուստը, ժողովրդի համատարած չքաւորութիւնն ու հայրենալքութիւնը կասեցնելու ելքն այսօր ԱԺ առաջիկայ ընտրութեանը միասնական համընդհանուր գործողութիւններով եւ քարոզչութեամբ ազգի հայրենապաշտ ընտրանուն իշխանութեան բերելն է: Դա իրագործելու համար հանրութիւնը պէտք է ընդունի եւ համայնացնի իր գաղափարատու ընտրանու` ստորեւ ներկայացւող նախընտրական բացառիկ ծրագիրը, որի հիմնադրոյթները («Հանգանակ հայ ինքնութեան») երկրի գիտակրթամշակութային հանրայայտ ուժերի մասնակցութեամբ կազել եմ 20 տարում: Ծրագիրն ընթերցող իւրաքանչիւր մարդ կհամոզուի, որ այն ներառելով հայոց ազգային աւելի քան 4500-ամեայ գաղափարաբանութեան առանցքային դրոյթները, երկրի կործանումը կասեցնող ամենաիրական ուղին է այսօր, որի կարիքը հայութիւնը ունի աւելի քան 20 տարի: Հայ քաղաքական մտքի պատմութեան մէջ աննախադէպ սոյն ծրագիրը ՀՀ բնակչութեանն ու համայն հայութեանը հնարաւորութիւն է տալիս կարողութիւնները նորից բեւեռել մէկ համազգային գերնպատակի շուրջ, ինչպէս եղաւ 1988 թուականին: Հետեւաբար` առաջարկւող ծրագիրն ընդունած ՀՀ ամէն մի քաղաքացի կուսակցութիւններին ու անհատներին պէտք է յորդորի խորհրարանի առաջիկայ ընտրութեանը նախընտրական ծրագիր հռչակեն ազգի սերուցքի առաջարկած սոյն ծրագիրը ամբողջովին կամ` ծրագրի հիմնադրոյթները: Ասել է թէ` ՀՀ բնակչութիւնը առաջիկայ ընտրութիւններին ոչ թէ պիտի ընտրի որեւէ կուսակցութեան կամ անձի, այլ ՄԻՄԻԱՅՆ ներկայացուած այն ծրագիրը, որի հեղինակները ընտրողի կարծիքով ի զօրու են կասեցնել երկրի գլխին կախուած արհաւիրքը եւ ազատուել աւելի քան 20 տարի ՀՀ-ն հեղինակազրկող եւ բնակչութեանը ունեզրկող վարչախմբից:
Նախաբան
Մարդկութեան պատմութեան ամենաահաւոր բռնապետութիւնը մէջտեղից վերացրեց համայն հայութեան կոթողած 1988-1991թթ. Արցախամարտը` ազատագրելով ոչ միայն Հայաստանի հայութեանը, այլեւ կայսրութեան լծի տակ յեծող Եւրասիայի բազմաթիւ ազգերի: Սակայն օտար ուժերը մեր ազատագրուած երկրի բովանդակ իշխանութիւնը ՄԷԿ ՄԱՐԴՈՒ ձեռքով իրականացնելու եւ Արցախականով նուաճուած մեր իրաւ անկախութիւնը կեղծ ժողովրդավարութեան հաստատումով վերացնելու համար 1991 թ. ՀՀ-ում հիմնեցին նախագահական վարչակարգ: Սրանք իրենց ձեռնասուն ՀՀ նախագահի ձեռամբ. ա.Արցախը Հայաստանին միաւորելու 1989 թ. դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը զորազրկեցին կեղծ անկախութեան հանրաքուէո'վ: բ.Փոշիացրեցին Արցախեան համայնամարտի մեր յաղթանակներն ու ազգային անբաղդատելի միասնութիւնը: գ. Համայն հայութեան ազատագրած մեր երկիրը դարձեալ գցեցին օտարի տիրապետութեան տակ: ՀՀ-ն 1992 թուականին որպէս գաղութ գամուեց մարդու եւ ազգերի ազատութիւնը մերժող մեծապետական յետամնաց Ռուսաստանին , որը 1992 թ. Անկախ պետութիւնների համագործակցութիւն(ԱՊՀ), իսկ 2002 թ. Հաւաքական անվտանգութեան պայմանագիր կոչւող կառոյցների հիմնադրումով վերականգնեց կայսրութիւնը: դ.Բազմաթիւ նուիրեալ հայրենահոգ գործիչներին մէջտեղից վերացնելով կամ հանրային կեանքից հեռու պահելով, նրանց փոխարէն իշխանութեան բերեցին քաղաքական յետաԳՆԱՑ տականքին, որի միջոցով երկիրը մխրճեցին բարբարոսութեան մէջ, իրականացրեցին բազմաթիւ սպանութիւններ, նաեւ կեղծ դատավարութիւններ. զանազան խոչընդոտներով, հարկերով, հայրենամերժ օրէնքներվ ու այլ գործողութիւններով հանրութեանը զրկեցին տնտեսական գործունէութեամբ զբաղուելու տարրական ազատութիւնից, Հայաստանը դարձրեցին համազգային ունեցուածքը կողոպտելու անվերահսկելի սակարանի: Աշխատատեղ, գործելու եւ դրամ վաստակելու ազատութիւն եւ բաւարար ապրուստի միջոցներ չունեցող հարիւր հազարաւոր անիրաւուած ՀՀ քաղաքացիներ ուտելիք, աշխատանք եւ արդարութիւն գտնելու փնտրտուքով` գլուխներն առած փախան եւ փախչում են անկախ յայտարարուած Հայաստանից... ե.Հայ ժողովրդի ազատագրական ոգին ուժաթափելու եւ մեր ազատագրուած տարածքները մայր հայրենիքին միաւորելը ի չիք դարձնելու դիտաւորութեամբ բազմաթիւ սադրանքներով ու արիւնայեղութիւններով վիժեցրեցին հայոց այլ տարածքների հայրենատիրութիւնն ու Արցախի ազատագրուած տարածքների բնակեցումը, որը Արցախը Հայաստանին վերամիաւորելու հիմնական պայմանն էր: զ.Մի քանի անձանց հարստացնելու համար դրանց արտօնուեց երկրի հաստոց-սարքաւորումները եւ հանրային այլ ունեցուածքը կողոպտելով վաճառել օտարին, իսկ նախապէս ամբողջ երկիրը հոսանքազրկելով- լուսազրկելով, դրսից էժան գներով ձեռք բերուած մոմն ու վառելիքը Հայաստանում վաճառել գերթանկ գներով` ջերմանիւթից եւ լոյսից զրկուած տասնեակ հազարաւոր անձանց մարմնական ու հոգեկան առողջութիւնը խաթարելով-գամելով անկողնուն` մարեցին հայութեան երբեւէ ունեցած ամենաբազմաքանակ զարթօնքը: է. Հայաստանեայց Եկեղեցին հայ մարդու հոգուց վտարելու համար հովանաւորեցին Հայաստան ներխուժած հայ ժողովրդի միասնութիւնը խաթարող սատանայապաշտ բազմաթիւ աղանդների, գլխաւորեցին Հայաստանի նորագոյն պատմութեան անօրինակ խեղաթիւրումը: ը. Հայասպան ուժերի ձեռքով վերսկսուեց իրագործուեց Հայաստանն առանց հայերի հարիւրամեայ արմէնոցիդը: ՀՀ բարձրագոյն ղեկավարութիւնն էր, որ 7-8 մլն սփիւռքահայերի հայրենադարձը պետականօրէն կազմակերպելու փոխարէն կատարում է հակառակը. 1991-2011 թթ. ընթացքում ՀՀ ղեկավարութիւնը երկրից տեղահանել է մէկ միլիոն հայ, անտանելի անիրաւութիւններով գաղթեցել հայ բնակչութեանը, ՀՀ հողն ու տները վաճառել է օտարին, երկիրը լցրել եւ լցնում է բազմաթիւ այլազգիներով:Սա հայ տարրը Հայաստանից հալածելու, հայութեանը մեր երկրում ձուլելու-այլասեռելու, մեր տեսակը մեր երկրում փոքրամասնութիւն դարձնելու հայրենամերժութիւն է, որը ուղեկցւում է մամուլով ու հեռուստատեսութեամբ օտարածնութեան եւ ապօրինի խառնամուսնութեան վարձու քարոզով : ՀՀ 1991-2011 թթ. բարձրագոյն ղեկավարութիւնը նշուած ու բազմապիսի այլ հայրենադաւ ոճիրների համար պէտք է անպայման կանգնի դատարանի առաջ: 20 տարի շարունակւող տնտեսական, աննախադէպ դաւանական, գաղափարական, կրթական, հոգեմշակութային նախճիրից եւ բարոյախեղումից ազատագրուելու ամենափորձուած միջոցը հազարամեակներ շարունակ մեզ համար եղել եւ մնում է մեր հոգեկրթամշակութային մեծագոյն զօրութիւնը` հայոց ազգային գաղափարաբանութիւնը: Երկրի տնտեսական, ընկերային, քաղաքական եւ հոգեմկրթամշակութային աղէտը պետականօրէն կասեցնելու հրամայականը պարտադրում է հայոց ազգային գաղափարաբանութեան շուրջ համախմբելովով` մասնակցել Ազգային Ժողովի առաջիկայ ընտրութիւններին: Նպատակին հասնելու համար նորակերտ ծրագիրը, յատկապէս գործելակերպ-գործելաոճը պէտք է արմատապէս տարբերուեն 20 տարի շարունակ իշխող եւ ընդդիմադիր ուժերի ծրագիր-գործելակերպից: Ցայսօր գործող հնացած-ցնցոտիացած-արժեզրկուած- այլամերժ ուժակորոյս գաղափարներով եւ գործելակերպով նոր սերունդը բացառւում է որեւէ էական ձեռքբերում ունենա:
Երկիրը աղէտից դուրս բերելու նպատակով հանրութեանը միաբանուել եմ յորդորում նախընտրական հետեւեալ գաղափարների, ծրագրի եւ վճռական գործողութիւնների շուրջ.
1.Պետութեան կառուց, հանրային սեփականութիւն, տնտեսութիւն, արդիւնաբերութիւն, դրամ, առեւտուր:
ա.Հայաստանի Հանրապետութիւնը համայն հայութեանը պատկանող քաղաքական, բարոյական ու տնտեսական շահագործումներից զերծ ԸՆԿԵՐԱՅԻՆ պետութիւն է, որը պարտաւոր է ապահովել բնակչութեան արժանապատիւ ապրուստն ու ազատութիւնը:
բ. Հայաստանի Հանրապետութեան հարստութեան տէրը ՀՀ ժողովուրդն է, ուստի ՀՀ ռազմավարական ունեցուածքը(ջուր, հող, վառելիք, էլեկտրականութիւն եւ այլն)պէտք է ՀԱՆՐԱՅՆԱՑՒԻ-ՊԵՏԱԿԱՆԱՑՒԻ:
գ.Առանց ազատականացման, զարգացումը բացառւում է: Մարդիկ որեւէ արժէք են ստեղծում այն դէպքում միայն, երբ վստահ են, որ այն իրենցից չի խլուի: Մինչդեռ ՀՀ ամբողջ տնտեսութիւնը կեդրոնացուած է դրսի ելեւմտից եւ այլ կառոյցների կամակակատար մի քանի ընտանիքի ձեռքը, ՀՀ քաղաքացիները բացարձակապէս զրկուած են տնտեսական-առեւտրային որեւէ ինքնուրոյն-անվտանգ գործունէութիւն իրականացնելու հնարաւորութիւնից... Հետեւաբար` մրցակցային ազատ տնտեսական միջավայրի արմատաւորում ամենուր, որտեղ պետութեան դերը հիմնականում պէտք է լինի երկրի հողատարածքի, տնտեսութեամբ զբաղուելու ազատութեան եւ մտաւոր սեփականութեան պաշտպանութիւնը:
2. Արտաքին քաղաքականութիւն:
Համայն հայութեան եւ ՀՀ արտաքին քաղաքականութեան առանցքը Հայրենատիրութիւնն է: Աւելի քան չորսուկէս հազար տարի հայութեան արտաքին քաղաքականութիւնը եւ մեր ազգի պատմական ճակատագիրը

ARARAT NEWS   Ответить 19.03.12 18:57
եղել եւ մնում է արեւելքի եւ արեւելքի տնտեսութիւնն ու մշակոյթը հաւասարապէս հարստացնող, այդ երկու քաղաքակրթութիւնների հանդէպ չէզոքութիւն պահպանելը: Հայութիւնն իր չէզոքութիւնը որեւէ երկրի հանդէպ խմբագրել կարող է միայն հայոց Հայրենատիրութեան հանդէպ այդ երկրի դրսեւորած ժխտական քայլերի դէպքում...
3. Կրթութիւն, գիտութիւն:
Մեր երկրի մեծագոյն հարստութիւնը բնակչութեան գիտամշակոյթն է : ՀՀ-ում հայոց միջնակարգ եւ բարձրագոյն դպրոցը եւ գիտութիւնը առաւելագոյնս զարգացնելով, ամբողջովին պէտք է հասցւի միջազգային այնպիսի մրցակցային մակարդակի, որպէսզի այն դառնա ՀՀ ազգային եկամուտի ու շահոյթի աղբիւրներից մէկը: Հայոց դպրոցն ու հայոց լեզուն եղել են, կան եւ պիտի լինեն համայն հայութեանը միաբանող-պահպանող` ի վերուստ մեզ տրուած անզուգադիր պարգեւը: Իսկ հայոց մայր լեզուն աշխարհաբարի զոյգ տարբերակների եւ մեր բարբառների հիմքը գրաբարն է: Աշխարհի այդ ո՞ր երկրը պիտի հայոց գրական լեզուների եւ բարբառների ՄԱՅՐ լեզուն, մեր լեզուական մշակոյթի անբաղդատելի գանձանակ գրաբարը մոռացումից փրկի ու վերադարձնի տիրոջը, եթէ ոչ Հայաստանի Հանրապետութիւնը... Հետեւաբար հայոց բոլոր դպրոցներում եւ ուսումնական այլ հաստատութիւններում իբրեւ հայոց մայր լեզու պէտք է պարտադիր դասաւանդուի գրաբարը, որի պահպանում-վերականգնում-յարութիւնը պէտք է դառնա հայոց պետականութեան գերագոյն խնդիրներից մէկը: Ոչ մէկ կասկած, որ գրաբարի յարութիւնը դա հայութեանը վերամկրտելու,այն է` հայ ազգի հոգենորոգումը վերսկսելու մի նոր սրբագործութիւն է, որն իր էութեամբ, տարողութեամբ եւ նշանակութեամբ հաւասարազօր է 301 թ. ազգովին Քրիստոնէայ դառնալու եւ Ե դարում հայոց Ոսկեդարը հրաշակերտելու հայ ազգի տիեզերահունչ ոգորումին: ՀՀ ամէն մի աշակերտ, առաջին դասարանից սկսած` պէտք է մշտակայ պարտադիր դասաժամերով ըստ ամենայնի տիրապետի արդի գերժամանակակից համացանց-ինտերնետին: ՀՀ դպրոցներում հարկ է իրականացնել կիրառական անգլերէնի խորացուած դասընթացներ, իսկ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ընդունելութեան քննութիւնն անցկացնել միջազգային անգլերէն ստանդարտ թեսթերով(TOEFL, IELTS): ՀՀ ԲՈՒՀ-երում եւ գիտահետազօտական հիմնարկներում միասնական կառոյցներ հիմնելու եւ կրթական համատեղ ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ է պայմանագրեր կնքել աշխարհի լաւագոյն գիտական հիմնարկների ու համալսարանների հետ` մասնագէտներ հրաւիրելու, համատեղ միջազգային գիտաժողովներ եւ գիտակրթական ծրագրեր իրագործելու համար:
4 .Կառավարման համակարգ, սահմանադրութիւն եւ օրէնսդրութիւն:
ՀՀ կառավարման համակարգը հիմնաւորապէս բարեփոխելու իրական քայլերը հետեւեալներն են.
1.Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է առաջնորդուի երկրի բոլոր քաղաքացիների ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ պահպանող սեփական արդար, ամէնքի համար պարտադիր հաւասարազօր ու անխտիր օրէնքներով ու անկախ դատավարութեամբ: 2. Երկիրը պատուհասի մէջ գլորած 1991-2011 թթ. կեղծընտիր բոլոր ղեկավարները պէտք է դատի տրուեն: 3. ՀՀ նորընտիր Ազգային ժողովը իր գործունէութիւնը պէտք է սկսի. ա. 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ սահմանելու, բ.պատգամաւորների քանակը կիսով չափ, իսկ ՀՀ նախարարութիւնները առնուազն մէկ երրորդով կրճատելու-իրար միացնելու, գ. ՀՀ Նախագահական վարչաձեւը լուծարելու եւ դ.ՀՀ ազգային սահմանադրութիւն կազմելու համար Սահմանադիր ժողով հրաւիրելու որոշումներով: 4. ՀՀ սահմանադրութիւնը պէտք է կազմւի հայոց սահմանադրական մտքի աւելի քան 1700 ամեայ յուշարձանների հիման վրայ` անպայման ներառելով հայերիս ինքնութեան եւ ազգային գաղափարաբանութեան հիմքերը կազմող «Հանգանակ հայ ինքնութեան» Հայ, Հայ ժողովուրդ, Հայաստան, Հայոց լեզու, Հայադաւանութիւն սահմանումները.
Ա. ՀԱՅԸ ազգային ինքնատիպ նկարագիր, հոգեկան կերտուածք ու անշփոթելի խառնուածք ունեցող, ընտանիքը սրբութիւն դաւանող, հայերէն մտածող, հայախօս, մարդաբանական արմէնոիդ տեսակը բնորոշող, բարին, յառաջադիմութիւնն ու նորարարութիւնը ի ծնէ բնազդօրէն իր մէջ ագուցած անհատների ՄՇՏԱՐԴԻ հաւաքականութիւն է , որը Հայկական լեռնաշխարհում բնակուել կամ բնակւում է նախամարդ Ադամի եւ Նոյ նահապետի շառաւիղ Թորգոմի որդի Հաբէթեան Հայկ Նահապետի ժամանակներից£ Հայ են նաեւ ազգային լեզուից, դաւանանքից, մշակոյթից, իրենց հայրենիքից հեռացած բոլոր այն հայկազունները, ովքեր չեն ժխտում իրենց հայկական ծագումն ու հայկական քաղաքակրթութեան ժառանգորդ լինելը, Հայաստանը համարում են իրենց հայրենիքը, հայերէնը` մայրենի լեզուն, հայադաւանութիւնը` ազգային կրօնը եւ բարենպաստ պայմանների առկայութեան դէպքում բնական են համարում հայութեան համախմբումը իր պատմական հայրենիքում` հայութեան կենսաբանական եւ բնախօսական բուն ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ:
Բ. ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` համայն հայութիւնը, մեր անցեալ, ներկայ ու ապագայ սերունդների միացեալ, համագոյ ու անզատելի ամբողջութիւնն է: Իսկ մեր ժողովրդի յաւերժական առաջնորդը նրա չորսեւկէսհազարամեայ սերուցք-ընտրանին է, Գարեգին Նժդեհի ձեւակերպումով` ազգը` Հայկ Նահապետից մինչեւ այսօր:
Գ. ՀԱՅԵՐԻՍ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵԾ ՀԱՅՔՆ Է`իր տասնհինգ աշխարհներով` Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սիւնիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Այրարատ, Գուգարք, Տայք` ներառեալ Փոքր Հայքը, Միջագետք Հայոցը` Մծբին կենտրոնով եւ Կիլիկեան Հայաստանի թագաւորութիւնը` 1198-1219 թթ. տարածքներով:
Դ. ՀԱՅԵՐԻՍ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ հայերէնի բարբառներն ու խօսուածքներն են, ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ` լեզուների հիմք ԳՐԱԲԱՐԸ եւ արդի հայերէնի ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ ու ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ տարբերակները, որոնք Գրաբարի հետ միասին ՀԱՒԱՍԱՐԱԶՕՐ ԳՐԱԿԱՆ լեզուներ են:
Ե. Հայերիս ազգային կրօնը ս. Գրիգոր Լուսաւորիչի հաստատած Հայաստանեայց առաքելական սուրբ Եկեղեցու դաւանութիւնն է` Նոյ նահապետից եկող քրիստոնէական ճշգրիտ ու անբիծ վարդապետութիւնը`ՀԱՅԱԴԱՒԱՆՈՒԹԻՒՆԸ : Հայադաւանութեան պատմահոգեբանական հիմքը Հայկ Նահապետի մեծագործութիւնն է, որով հայութիւնը մեզանից 4500 տարի առաջ սկզբնաւորեց կռապաշտութեան եւ բազմաստուածութեան դէմ մարդկութեան հոգեմարտը: Ասել է թէ`հայերս ոչ միայն սկզբից ի վեր եղել ենք ՄԻԱՍՏՈՒԱԾ, այլեւ սկզբնաւորել ենք քաղաքակրթութեան պայքարը կռապաշտութեան ու բազմաստուածութեան դէմ, որը միաժամանակ նաեւ խղճի ազատութեան համար առաջին ազատամարտն էր մարդկութեան պատմութեան մէջ: Հետեւաբար` հայերս 301 թուականին ազատագրուելով եկամուտ բազմաստուածութիւնից, վերականգնեցինք մեր ազգային ճշմարիտ դաւանանքը, որի մշակն ու պահապանը Հայաստանեայց առաքելական սուրբ Եկեղեցին է: ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ արեւմտեան եւ արեւելեան քաղաքակրթութիւնների խաչմերուկներում հազարամեակներ շարունակ մարտնչող ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՈՒ ԱՆՇՓՈԹԵԼԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ խտարանն է, համայն հայութեան հոգեւոր միասնութեան վէմը, հայ ազգի ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, որը հայոց պետականութեան հետ ՄԷԿ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ԱՄԲՈՂՋՈՒԹԻՒՆՊԻՏԻ ԿԱԶՄԻ, ինչպէս հոգին ու մարմինը:
Զ. Հայադաւանութեանը ներհիւսուած է Հայկ Նահապետի հիմնած, Հայոց Ոսկեդարում ս. Թարգմանիչների, ս. Վարդանի եւ Մամիկոնեանների համակարգած-յետագայ դարերում լրացուած եւ Ի դարի առաջին կէսին Գարեգին Նժդեհի ու իր գաղափարակիցների վերականգնած, ամբողջացրած, զօրացրած ու նաեւ ՏԱՐՕՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ անուանած հայոց ինքնապաշտպանական համակարգը` ՈՒՏ ՄԱՄԻԿՈՆԷԻՑԸ:
Է.ՀԱՅ ԱԶԳԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՆՊԱՏԱԿԸ եղել եւ մնում է երկրի բոլոր քաղաքացիների ԱԶԱՏՈՒԹԻՒՆՆ ապահովող սեփական արդար ու անխտիր օրէնքներով քաղաքական, բարոյական ու տնտեսական շահագործումներից զերծ պետութեան մէջ իր ազգային դաւանանքի ու մշակոյթի միջավայրում բարգաւաճելը` ի կատարումն եւ ի խնդիր հայ ժողովրդի գերագոյն բաղձանքի` ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԵԱՆ:
Ը. Հայութեան համազգային նպատակներին հասնելու ճանապարհը Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցւոյ նուիրագործած` ս. Օգոստինոսի հետեւեալ բանաձեւն է. ՄԻՈՒԹԻՒՆ` Ի ԿԱՐԵՒՈՐՍ, ԱԶԱՏՈՒԹԻՒՆ` ՅԵՐԿԲԱՅԱԿԱՆՍ, ՍԷՐ` ՅԱՄԵՆԱՅՆԻ
(Կարեւոր խնդիրներում` միութիւն, վիճելի-թէական հարցերում` ազատութիւն, ամեն ինչում`սէր):
Ը. Մամիկոնէից Տարօնականների ԱՂՕԹՔԸ
ՏԷ'Ր ԱՍՏՈՒԱԾ, ՓՐԿԵԱ' ԶԱԶԳՍ ՀԱՅՈՑ ԵՒ ԺՈՂՈՎԵԱ Ի ՀԱՅՐԵՆԻՍ ՄԵՐ: ԱՐԺԱՆԱՑՈ' ԶՄԵԶ ԼԻՆԵԼ ՏԷՐ ԱՂՕԹԱՏԱՆՑ ՄԵՐՈՑ, ԳԵՐԵԶՄԱՆԱՑ ՍՐԲՈՑ ՄԵՐՈՑ ԵՒ ՇԻՐՄԱՑ ՆԱԽՆԵԱՑ ՄԵՐՈՑ: (Տէ'ր Աստուած, փրկիր հայ ազգը եւ ժողովիր մեր հայրենիքում, մեզ արժանի արա տէր կանգնելու մեր աղօթատներին, սրբերի գերեզմաններին ու նախնեաց շիրիմներին) :
1989- 2011 թթ. ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ
ՅԱՒԵԼԱԳԻՐ. Ազգային միասնութեան ուխտ կուսակցութիւնն ամբողջովին ընդունել է սոյն ծրագիրը եւ պատրաստ է մասնակցել ԱԺ ընտրութեանը: Առաջարկւող ծրագիրն ընդունած ունեւոր անձինք յորդորում եմ հոգան ընտրապայքարին պաշտօնապէս գրանցւելու համար կուսակցութեանն անհրաժեշտ ծախսերը... Օգնել ցանկացողները դիմեն. հեռախօս` 093.840.342, գրասենաեակ` 589.431, E-mail: hmbrafael@gmail.com ,
հաշուեհամար` Erevan, ARDSHININVESTBANK, Hambardzumyan Rafik, դրամ - 2470100 85873 0010, դոլլար($)- 2470100 85873 0020 :
2012 թ. մարտի 14

ARARAT NEWS   Ответить 22.02.12 14:03
Յ Ո Ր Դ Ո Ր Ա Կ
Հ Ա Յ ՈՒ Թ Ե Ա Ն Ը


ՀՀ պետականութիւնը կորցնելու վտանգը ու երկրի հայաթափումը այլեւս անվիճելի իրողութիւն է: Համայն հայութեան ջանքերը պէտք է բեւեռենք կասեցնելու մեր ժողովրդի գլխին կախուած արհաւիրքը:
Աղէտը կասեցնելու ելքը երկիրը աւելի քան 20 տարի հեղինակազրկող եւ բնակչութեանը ունեզրկող կեղծընտիր վարչախմբի փոխարէն օրինական պետականամէտ իշխանութիւն գոյացնելն է: Առկայ իրավիճակում այդ գրեթէ անլուծելի թուացող խնդիրը լուծելու մէկ օրինական Ճանապարհ կայ. ԱԺ առաջիկայ ընտրութեանը մասնակցելու կերպով å»ï³Ï³Ý³Ù¿ï áõÅ»ñÇÝ Çß˳Ýáõû³Ý µ»ñ»Éը: Դա իրագործելու համար հանրութիւնը պէտք է ծանօթանա եւ համայնացնի ³½·Ç ·³Õ³÷³ñ³ïáõ ընտրանու ` ստորեւ ներկայացւող ݳËÁÝïñ³Ï³Ý բացառիկ Íñ³·Çրը, որի հիմնադրոյթները («Հանգանակ հայ ինքնութեան») երկրի գիտակրթամշակութային հանրայայտ ուժերի մասնակցութեամբ կազել եմ 20 տարում:

Ծրագիրն ընթերցող իւրաքանչիւր հայրենահոգ մարդ կյամոզուի, որ այն å³ñ÷³Ïելով հայոց ³½·³ÛÇÝ ³õ»ÉÇ ù³Ý 4500-³Ù»³Û ·³Õ³÷³ñ³µ³Ýáõû³Ý ³é³Ýóù³ÛÇÝ ¹ñáÛÃÝ»ñÁ, ³Ýݳ˳¹¿å »ñ»õáÛà ¿ Ñ³Û ù³Õ³ù³Ï³Ý ÙïùÇ å³ïÙáõû³Ý Ù¿ç: Լինելով երկրի կործանումը կասեցնող ամենաիրական ճանապարհը, սոյն ծրագիրը ՀՀ բնակչութեանն ու համայն հայութեանը հնարաւորութիւն է տալիս կարողութիւնները նորից բեւեռել մէկ համազգային գերնպատակի շուրջ, ինչպէս եղաւ 1988 թուականին: лï»õ³µ³ñ` առաջարկւող ծրագիրն ընդունած ՀՀ ամէն մի քաղաքացի, յատկապէս կուսակցութան անդամ կուսակցութիւններին ու անհատներին պէտք է յորդորի խորհրարանի առաջիկայ ընտրութեանը նախընտրական ծրագիր հռչակեն ազգի ë»ñáõóùի առաջարկած սոյն ծրագիրը ամբողջովին կամ` հիմնադրոյթները: Մեր ժողովրդի գլխին կախուած արհաւիրքը կասեցնելու պայմանը ՀՀ բնակչութեան ու համայն հայութեան դրսեւորելի գերագոյն վճռականութիւնն է այս հարցում: Հայութիւնը միասնական համընդհանուր գործողութիւններով ու քարոզչութեամբ պէտք է երկրի ղեկը յանձնի բնակչութեան հայրենապաշտ ընտրանուն` կանխելու հայոց պետականութեան կորուստը, ժողովրդի համատարած չքաւորութիւնն ու հայրենալքութիւնը: Մեր համակիրները վստահ պիտի լինեն, որ ձայն տալով սոյն ընտրական ծրագիրն ընդունած կուսակցութիւններին ու անձանց, երկրի իշխանութիւնը փոխանցում են ՀՀ աղէտը կասեցնելու համար աննախադէպ ծրագրի շուրջ միաբանուած ազգային ուժերին:
Թէեւ Ազգային միասնութեան ուխտ կուսակցութեան ներկայացուցիչ եմ, բայց առաջիկայ ընտրութիւններին ՀՀ բնակչութեանը կոչ եմ անում ընտրել ոչ թէ մեր կուսակցութեանը կամ որեւէ ուրիշ կուսակցութեան ու անձի, այլ ՄԻՄԻԱՅՆ ներկայացուած ծրագիրը: Բնակչութիւնը պէտք է ընտրի եւ բազմութիւններին յորդորի ընտրել ընտրապայքարի մէջ մտած այն կուսակցութեանն ու անձին, որի նախընտրական ծրագիրը, ընտրողի կարծիքով, ի զօրու է կասեցնել երկրի գլխին կախուած աղէտը:

Ազգային նուիրեալ դէմքերից ոմանք «մէկ է, ընտրութիւնները նորից կեղծելով իշխանութիւնը պահելու են իրենցը»պատճառաբանութեամբ ՀՀ քաղաքացիներին կոչ են անում չմասնակցել ԱԺ ընտրութեանը: Նրանց կարծիքով արդար ընտրութիւնը բացառուած է, ուստի մասնակցելով ընտրութիւններին, դրան տալու ենք միջազգային չափանիշներով ազատ մրցակցութեան պատրանք: Ընտրութեանը մասնակցելու փոխարէն նրանք կոչ են անում գործողութիւններ ձեռնարկել համաժողովրդական պայքարով ժամ առաջ ազատուելու վարչախմբից: Որ անկախութեան 20 տարում ՀՀ–ից մէկ միլիոնից աւելի հայ մարդու գաղթը եւ բնակչութեան չքաւորութիւնը շարունակող ներկայ վարչախումբը պէտք է հեռացուի իշխանութիւնից ու իր նախորդների հետ դատի տրուի, անժխտելի է: Հարցն այն է, թէ մեր բնակչութեան կիսաքաղծ մեծամասնութիւնից քանի±սը պիտի ապրուստի օրուայ ծախսերը հոգալու հոգսը մի կողմ թողած` միանա բոյկոտին, որպէսզի գոյանա մարդկանց այնքան քանակ, որը ի զօրու լինէր վարչախմբին հեռացնելու իշխանութիւնից: Եւ ամենակարեւորը` բնակչութիւնը գործող վարչախմբին փոխարինող քաղաքական ի±նչ ուժ է ընտրելու եւ ի±նչ ծրագիր...

ԱԺ հերթական ընտրութիւնը բոյկոտելու կողմնակիցները պէտք է նկատի ունենան նաեւ հետեւեալ իրողութիւնը: Ընտրապայքարը ըստ էութեան ոչ թէ ՀՀ զօրաւորելուն լծուած կառոյցների մէջ է, այլ` մեր հայրենիքի պետականութիւնը նուաճած օտար ուժերի միջեւ: Հայաստանի Հանրապետութիւնը ներսից գրաւած ուժերը իրենց ձեռնասունների ձեռքով երկրի բնակչութեանը լարելով իրար դէմ ` միմեանց հետ մրցում են, թէ ՀՀ բարձրագոյն իշխանութիւնն իրենց ենթակայ կուսակցութիւններից որի±ն է հասնելու: Հայութիւնը ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, թոյլ չպիտի տա, որ օտարները մեր հայրենիքում մեր ժողովրդին անարգել դարձնեն իշխանութիւնը իրենց մէջ բաժանելու գործիք:
ՀՀ Խորհրդարանի առաջիկայ ընտրութեանը չմասնակցելը անպայքար նահանջ է, որը կնշանակի մեր երկրում բուն դրած հակառակորդին կռուադաշտը զիջել ինքնակամ, որը երիցս անթոյլատրելի է: Հանրութիւնը ընտրարշաւին պէտք է մասնակցի նաեւ այնու, որպէսզի կասեցնի արիւնայեղութեան ցանկացած սադրանք, որը նշածս օտար ուժերի հիմնական խնդիրներից մէկն է: Հետեւաբար` ոչ թէ ընտրութեան անիրագործելի բոյկոտ, այլ ազգային ծրագրի որդեգրութեամբ`առաւելագոյն մասնակցութիւն :


2012 թ. յունուարի 23

Ազգային միասնութեան ուխտ կուսակցութեան ներկայացուցիչ`
Ռաֆայէլ Համբարձումեան


Հեռ. 093.840.342, գրասենաեակ` 589.431, E-mail: hmbrafael@gmail.com

ARARAT NEWS   Ответить 16.02.12 16:51
Օգնենք «Երեւան» ակումբի վնասվածք ստացած ֆուտբոլիստին

Փետրվարի 10-ին, Տալլիննից մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվող Սիլլամյաէ քաղաքի «Կալեւ» ակումբի դեմ Էստոնիայի ֆուտզալի առաջնություն նախավերջին խաղի առաջին խաղակեսում ոտքի ծանր կոտրվածք ստացավ մեր ակումբի «լեգիոներ», առաջնություն գլխավոր ռմբարկու, 30-ամյա Ռուսլան Յագուդինը:
«Երեւան» սիրողական ակումբի հարձակվողին տարան հիվանդանոց եւ վիրահատելով 2 ամսով գիպս դրեցին:
Ռուսլանը մեր ակումբի դրոշի ներքո խաղում է 2-րդ մրցաշրջանը եւ նրա շնորհիվ են մեր հաղ թանակները,որոնք համոզված եմ ուրոախացնում եւ ոգեւորում են մեր շատ հայրենակիցների աշխարհի տարբեր երկրներում:
Հիմա մեր ընկերը ոչ միայն մի քանի ամսով կտրվեց մեզանից,այլ նաեւ շոշափելի ֆինանսական կորուստներ կկրի իր ընտանիքի ապահովման հարցում:
Այդ իսկ պատճառով ես որոշեցի դիմել խնդրանքով Ձեզ՝ հայ լրագրողներ, տպագրելով այս նյութը աջակցել փնտրելու բարերարներ,ովքեր կցանկանային միանալ մեզ եւ մինչեւ ոտքի կանգնելն ու աշխատանքի վերադապնալը օգնություն ցույց տալ նեղ դրույան մեջ ընկած երիտասարդ ֆուտբոլիստին:
Ահա մեր բանկային միջազգային համարը.
AKS Jerevan
(Armeenia kultuuriselts Jerevan)
EE 42 2200 2210 3449 4241
Swedbank www.swedbank.ee

IBAN EE42 2200 2210 3449 4241
S.W.I.F.T. HABAEE2X
Armeenia kultuuriselts Jerevan
Liivalaia 8,15040, Tallinn, Estonia
www.swedbank.ee

Ուղարկելու դեպքոմ նշեք.՝ «օգնություն Ռուսլանին» (ognutyun Ruslanin).

Երախտագիտությամբ.՝
Գրիգոր Հայրապետյան
(Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության նախագահ)
+372 53991414
grigorairapetjan@mail.ru
16.02.2012

Մանրամասն... 
http://esthaylraber.ucoz.ru/load
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

=======================================================================

Поможем получившео травму футболисту клуба "Ереван"!

10 февраля, примерно в 200 км от Таллинна в городе Силламяэ, во время первого тайма предпоследнего тура чемпионата Эстонии по футзалу в матче с местным клубом «Калев», получил тяжелый перелом ноги наш легионер, главный бомбардир чемпионата, 30-летний Руслан Ягудин.
Наподающего люибтельского клуба "Ереван" отвезли в больницу и прооперировав наложили гипс на 2 месяца.
Под флагом нашего клуба Руслан играет 2 года. Благодаря его все наши победы, которые, уверен доставляли радости и воодушевления нашим соотечественникам во многих странах мира.
Теперь наш друг не только отолрвался от нас на несколбко месяцев, но и понесет значительные финансовые потери в деле обеспечения своей семьи.
Вот почему я решил обратиться к Вам-журналистам с просьбой опубликовать этот материал. Быть может с Вашей помощью мв найдем благодетелей, которые хотели бы присоединиться к нам и оказать молодому человеку помощь, пока он встанет на ноги и вернeтся на работу.
Вот наши банковские международные реквизиты:
АКS Jerevan
(Armeenia kultuuriselts Jerevan)
EE 42 2200 2210 3449 4241
Swedbank www.swedbank.ee

IBAN EE42 2200 2210 3449 4241
S.W.I.F.T. HABAEE2X
Armeenia kultuuriselts Jerevan
Лийвалайа 8,15040, Таллинн, Эстония
www.swedbank.ee

При отправке укажите:"Помощь Руслану» (pomashch Ruslanu)

С благодарностью,
Григор Айрапетян
(президент культурного обшества "Ереван"
Таллинн, Эстония)
372 53991414
grigorairapetjan@mail.ru
16.02.2012

Подробнее...
http://esthaylraber.ucoz.ru/publ
"Вестник из Эстонии"

ARARAT NEWS   Ответить 01.02.12 16:48

«Մեջք մեջքի որ տանք՝ սար շուռ կտանք»...


Տալիննի «Երեւան» ֆուտբոլային ակումբի հարձակվող՝
Ռուսլան Յագուդինը գլխավորեց Էստոնիայի ֆուտզալի 2011/2012 առաջնության դիպկահարների ցուցակը


Խփելով հունվարի 28-ին կայացած առաջնության հերթական փուլում ռեկոռդային՝ 15 գնդակ,հայկական ակումբի տաղանդավոր ֆուտբոլիստը կտրուկ պոկվեց իր հետապնդողներից եւ 38 գոլերով ստանձնեց առաջատարի դերը ոչ միայն մեր 2-րդ խմբում այլեւ Էստոնիայի այս մրցաշրջանի ֆուտզալի ողջ առաջնությունում:

http://shot.photo.qip.ru/005dbC-1009NCf/
Տալիննի «Երեւան» ֆուտբոլային ակումբի ճարձակվող՝
Ռուսլան Յագուդինը

1 Ruslan Jagudin S. FC Yerevan 38
2 Rando Rand S. JK Nõmme 23
3 Aleksander Saharov S. JK Nõmme 22
4 Verner Uibo S. JK Nõmme 20
5 Roman Ovtšinnikov S. JK Sillamäe Kalev 14
6 Denis Petrov S. FC Kehra 11
7 Anatoli Nagornõi S. FC Kehra 10
8 Rando Randjõe S. Raasiku FC Joker 1993 9
9 Priit Mäeorg S. JK Nõmme 8
10 Indrek Palm S. JK Nõmme 8
www.jalgpall.ee/top10.php?b=S.II E&year=2011


Այդ խաղում 4 գոլերով աչքի ընկավ նաեւ «Երեւան» ֆուտբոլային ակումբի հիմնադիր եւ խաղացող-մարզիչ՝ Ավետիք Հայրապետյանը,որը հիվանդության պատճառով բաց էր թողել նախորդ 2 մարտերը:

http://shot.photo.qip.ru/005dbC-1009NCD/
Տալիննի «Երեւան» ֆուտբոլային ակումբի հիմնադիր եւ խաղացող-մարզիչ՝ Ավետիք Հայրապետյանը (աջից)

http://shot.photo.qip.ru/005dbC-1009NDw/
Տալիննի «Երեւան» ֆուտբոլային ակումբ

Տալիննի «Երեւան» մշակութային հանրության ֆուտբոլային ակումբը հաջոշղությամբ գնոմ է իր նպատակին, եւ որպես ակումբի նախագահ ես դիմում եմ խնդրանքով իմ ունեւոր ազգակիցներին աջակցություն ցույց տալ մեր տղաներին:Մեր ակումբը ֆինանսական պարտքեր ունի Էստոնիայի ֆուտբոլի Միությանը(217 euro),իսկ մոտակա առաջնություններում մասնակցելու համար պետք են եւս 900 եւ 400 euro:
Եթե չստացվի հավաքել գոնե այդ մինիմալ գումարներն,ապա մեր հանրության «Ախթամար» ու «Երեւան» ակումբները պարզապես կցրվեն..
Դրանով իհակե աշխարհը շուռ չի գա,բայց ինչպես մեր իմաստուն պապերի ասածվացքն է ասում. «Մեջք մեջքի որ տանք՝ սար շուռ կտանք» ...

Գրիգոր Հայրապետյան
Տալիննի «Երեւան» մշակութային հանրության ֆուտբոլային ակումբների նախագահ

Աջակցի՛ր

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:

Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության՝ «Երեւան» սիրողական ֆուտզալային ակումբն երախտապարտությամբ ընդունում է աջակցություններ հետեւյալ բանկային հաշիվներով.
AKS Jerevan
(Armeenia kultuuriselts Jerevan)
22 1034494241
Swedbank www.swedbank.ee


միջազգային.
AKS Jerevan
(Armeenia kultuuriselts Jerevan)
EE 42 2200 2210 3449 4241
Swedbank www.swedbank.ee


IBAN EE42 2200 2210 3449 4241
S.W.I.F.T. HABAEE2X
Armeenia kultuuriselts Jerevan
Адрес банка: .Swedbank, Liivalaia 8,15040, Tallinn, Estonia

http://esthaylraber.ucoz.ru/load
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
1.02.2012

ARARAT NEWS   Ответить 30.01.12 01:42
www.tv.am - Violeta Gevorgyan - Qaxcac Chein Spasum
http://www.youtube.com/watch?v=7t54SzeXmJk

http://www.youtube.com/watch?v=pvuIkTZueGY&feature=related

ARARAT NEWS   Ответить 29.01.12 23:08
GAREGIN NJDEHI XOSQ@
http://www.youtube.com/watch?v=5QhP_H6TZMQ&feature=related

Նժդեհի Երգը
http://www.youtube.com/watch?v=IbmVb7WD1Yw&feature=related

Հայեր Միացեք
http://www.youtube.com/watch?v=Oe-slKcdKHo&feature=related

ARARAT NEWS   Ответить 29.01.12 21:50
Syuzi
http://www.facebook.com/profile.php?id=1051727013#!/profile.php?id=100003224814845

Welcome to Armenia
http://www.youtube.com/watch?v=GCTb0EH7UZw&feature=related

ARARAT NEWS   Ответить 29.01.12 12:53
Աշոտ Ղազարյան
http://www.youtube.com/watch?v=CM1FpcsVM_c&feature=related

Աշոտ Ղազարյան
http://www.leninakan.com/load/humor_jumor_komedia_komedija/ashot_ghazaryan_ashot_ghazaryan/ashot_ghazaryan_ashot_ghazaryan_ashot_kazaryan_armyanski_humor_online/363-1-0-350

ARARAT NEWS   Ответить 28.01.12 00:34
http://arm.film.ru/
armenian_tv
http://arm-film.ru/load/armenian_tv_online/9

ARARAT NEWS   Ответить 27.01.12 22:05
http://www.haykino.ru/index.php?language=1&page=movies&category=armenian

ARARAT NEWS   Ответить 26.01.12 14:33
hamovhotov
http://www.hamovhotov.com/


Страницы: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13



http://ararat.ee